Դոմենի գրանցման նախապատվեր

Դոմենի գրանցման նախապատվերը (backorder) հնարավորություն է տալիս գրանցել սպառվող դոմենը անմիջապես դրա ազատվելու պահին։ Դոմենի գրանցման նախապատվերները ընդունվում են փակ աճուրդային սկզբունքով։ Բոլոր .AM դոմենների նախապատվերների համար նվազագույն առաջարկի չափը 100$-ն է։ Դրույքը կատարելու պահին համակարգը վճարային քարտի վրա սառեցնում է դրույքի չափով գումարը։ Համակարգը չի երաշխավորում դոմենի բարեհաջող գրանցումը, սակայն օգտատիրոջից գումարը գանձվում է միայն դոմենի բարեհաջող գրանցման դեպքում։ Դոմենի գրանցման անհնարինության դեպքում ամբողջ սառեցված գումարը վերադարձվում/ապասառեցվում է։ Դոմենը գրանցվում է այն օգտատիրոջ համար, ով ամենաբարձր գինն է առաջարկել տվյալ դոմենի համար փակ աճուրդում։ Տվյալ դոմենի համար այլ՝ ավելի ցածր դրույքները, աճուրդի ավարտին վերադարձվում/ապասառեցվում են։