Google Workspace · այժմ Gemini-ով

Աշխատելու լավագույն ձևը

Միլիոնավոր բիզնեսներ աշխատում են Gmail-ի, Drive-ի և Meet-ի պրեմիում տարբերակներով: Ստացեք նույնը Ձեր սեփական դոմենով՝ Gemini AI օգնականով, ընդամենը մի քանի րոպեում:

Այն ամենը, ինչ պետք է Ձեր թիմին՝ մեկ տեղում

Ներկառուցված AI օգնական

Գրեք, ամփոփեք և գտեք պատասխանները վայրկյանների ընթացքում՝ Gemini-ի հետ Gmail-ում, Docs-ում և Meet-ում:

Համատեղ աշխատանք՝ իրական ժամանակում

Աշխատեք թիմով ցանկացած սարքից՝ միշտ արդիական գործիքներով, առանց տեղադրման ու թարմացումների:

Կորպորատիվ մակարդակի անվտանգություն

Ձեր փոստը, ֆայլերը և հանդիպումները պաշտպանված են Google-ի անվտանգության ենթակառուցվածքով:

Բոլոր փաթեթները ներառում են՝

  • GmailGmail
  • DriveDrive
  • MeetMeet
  • CalendarCalendar
  • ChatChat
  • Gemini
  • DocsDocs
  • SheetsSheets
  • SlidesSlides
  • KeepKeep
  • SitesSites
  • FormsForms
  • AppSheetAppSheet

Մեկ բաժանորդագրություն՝ անսահման հնարավորություններ

Պրեմիում գործիքներ, որոնք Ձեր բիզնեսը դարձնում են ավելի արդյունավետ ու ներկայանալի:

Պրոֆեսիոնալ էլ. փոստ Ձեր դոմենով

Ներկայացեք you@yourcompany.am հասցեով և վստահություն ներշնչեք առաջին իսկ նամակից:

Աշխատեք ավելի խելացի՝ Gemini-ով

Գրեք տեքստեր, վերլուծեք տվյալներ և ստացեք պատասխաններ Google-ի AI օգնականից՝ հենց աշխատանքի պահին:

Պրեմիում վիդեոհանդիպումներ

Մինչև 1000 մասնակից, աղմուկի ճնշում, ձայնագրում և ավտոմատ սղագրություն:

Անվտանգ ամպային պահեստ

30 ԳԲ-ից մինչև 5 ՏԲ տարածք յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ Google-ի պաշտպանված ամպում:

Օնլայն ամրագրումներ հաճախորդների համար

Հաճախորդներն ընտրում են հարմար ժամ և ամրագրում հանդիպում Ձեր անձնական էջով՝ Google Calendar-ում:

Էլեկտրոնային ստորագրություն՝ Docs-ում

Ուղարկեք փաստաթղթերը ստորագրման և կառավարեք պայմանագրերը՝ առանց տպելու ու սկանավորելու:

Ընտրեք Ձեր բիզնեսի փաթեթը

Ամսական կամ տարեկան վճարում՝ Ձեր դոմենային անվան հետ միասին:

Business Starter

Սկսող փոքր թիմերի համար

3,290 դր. / օգտատեր / ամիս

Starter-ը ներառում է՝

  • 30 GBընդհանուր տարածք յուրաքանչյուր օգտատիրոջը
  • Անվտանգ բիզնես էլ. փոստ Ձեր դոմենովyou@yourcompany.am
  • Gemini AI օգնական Gmail-ում
  • AI զրույց Gemini հավելվածում
  • Տեսազանգեր՝ մինչև 100 մասնակից
  • Google Vids՝ AI վիդեո ստեղծում և խմբագրում
  • Անվտանգության և կառավարման գործիքներ

Business Standard

Լավագույնն աճող բիզնեսների համար

6,950 դր. / օգտատեր / ամիս

Ամբողջ Starter-ը, գումարած՝

  • 2 TB65 անգամ ավելի, քան Starter-ում
  • Անվտանգ բիզնես էլ. փոստ Ձեր դոմենով+ ձևանմուշներ և զանգվածային առաքում
  • Gemini AI օգնական Gmail-ում, Docs-ում, Meet-ում և այլուր
  • Gemini Notebook՝ ընդլայնված հնարավորություններով
  • Gemini հավելված՝ ընդլայնված մոդելներով ու գործիքներով
  • Տեսազանգեր՝ ձայնագրում, աղմուկի ճնշում, մինչև 150 մասնակից
  • Հանդիպումների ամրագրման էջեր
  • Էլեկտրոնային ստորագրություն Docs-ում և PDF-երում
  • Google Workspace Migrate՝ տվյալների տեղափոխման գործիք

Business Plus

Առաջադեմ գործիքներ և ավելի մեծ պահեստ

12,250 դր. / օգտատեր / ամիս

Ամբողջ Standard-ը, գումարած՝

  • 5 TB2.5 անգամ ավելի, քան Standard-ում
  • Անվտանգ բիզնես էլ. փոստ Ձեր դոմենով+ eDiscovery
  • Տեսազանգեր՝ մասնակցության հաշվառում, մինչև 500 մասնակից
  • Vault՝ տվյալների պահպանում, արխիվացում և որոնում
  • Secure LDAP
  • Սարքերի առաջադեմ կառավարում
  • Անվտանգության և կառավարման ընդլայնված գործիքներ

💰 Ավելի մատչելի տարբերակ է անհրաժեշտ? Փորձեք Titan Email

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Google Workspace-ը

Google Workspace-ը Google-ի բիզնես գործիքների փաթեթն է՝ Gmail Ձեր դոմենով, Drive ամպային պահեստ, Docs, Sheets, Meet վիդեոզանգեր, ընդհանուր օրացույցներ և այլն՝ մեկ ադմինիստրատիվ վահանակով:

Ինչո՞վ է տարբերվում սովորական Gmail-ից

Ստանում եք փոստ Ձեր դոմենով (you@yourcompany.am), ավելի մեծ պահեստ, պրեմիում վիդեոհանդիպումներ, թիմի հաշիվների կենտրոնացված կառավարում և բիզնես մակարդակի անվտանգություն:

Gemini AI-ն ներառվա՞ծ է

Այո. բոլոր փաթեթներն արդեն ներառում են Gemini-ն Gmail-ում և Gemini հավելվածում: Բարձր փաթեթներում Gemini-ն հասանելի է նաև Docs-ում, Sheets-ում, Meet-ում և այլուր:

Դոմեն պե՞տք է սկսելու համար

Այո. Ձեր փոստն աշխատում է Ձեր դոմենի վրա: Եթե դեռ չունեք, գրանցեք այն Name.am-ում և միացրեք Google Workspace-ը նույն պատվերով:

Կօգնե՞ք տեղափոխվել Google Workspace

Այո. մեր թիմը կօգնի կարգավորել դոմենը, ստեղծել հաշիվները և տեղափոխել փոստը Ձեր գործող ծառայությունից՝ առանց ընդհատումների: Գրեք info@name.am:

Պատրա՞ստ եք աշխատել ավելի խելացի

Google Workspace՝ Gemini-ով, Ձեր դոմենի վրա՝ արդեն այսօր: